«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի ֆուտբոլիստներն ունե՞ն այն մտածելակերպը, որը պահանջում է թոփ-ակումբը:
«Այդ մասին խոսելու համար պետք է քննարկել, թե ինչ է նշանակում մտածելակերպ: Եթե հանդիպման ժամանակ մեր խաղացողներից որևէ մեկը չանի առավելագույնը, ես կհոգամ դրա մասին, վստահ եղեք։
Դրա մասին պետք է խոսել, և ես դա անում եմ պարբերաբար։ Այնպես որ, առայժմ ես չեմ տեսնում մի խաղացողի, ով հոգ չի տանում ակումբի մասին, կամ մեկին, ով չի ցանկանա խաղալ հնարավոր ամենաբարձր մակարդակով»,- ասել է մարզիչը: