Նորվեգացի տաղանդը շարունակում է փայլել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը դուբլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում։

Այսպիսով՝ նորվեգացին գոլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի ութերորդ տնային խաղում անընդմեջ։ Ինչպես հայտնում է OptaFranz-ը Twitter-ում, նախկինում «մեղուների» կազմում նման արդյունքի է հաջողվել հասնել միայն Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։ 2015-ից 2016 թվականներին նա գոլեր է խփել Բունդեսլիգայի 11 տնային խաղերում անընդմեջ: