Մեսսիի կինը Լեոյին համոզում է վերադառնալ «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է The Mirror-ը՝ արգենտինացի ֆուտբոլիստի կինն իրեն երջանիկ չի զգում։ Նշվում է, որ Անտոնելա Ռոկուցոյին դուր չի գալիս Ֆրանսիայում կյանքը, նա ամուսնուն ասել է, որ կցանկանար վերադառնալ Բարսելոնա։

Մեսսիի երեխաները դեռ չեն ադապտացվել Փարիզի կյանքին. «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի ընտանիքը չի սիրում փարիզյան քամոտ ու անձրևոտ եղանակը, նաև նրանք չեն կարողանում լավ ֆրանսերեն խոսել սովորել։ Հաղորդվում է, որ Մեսսիին համոզում են «Բարսելոնա» վերադառնալու նաև Չավին և Դանի Ալվեսը։