Լոնդոնի «Արսենալը» խնդրանքով դիմել է Պրեմիեր Լիգային

«Արսենալը» խնդրել է Պրեմիեր Լիգային հետաձգել «Թոթենհեմի» դեմ խաղը։

«Մենք դժկամությամբ դիմեցինք այս քայլին, բայց մեր խաղացողներից շատերը ներկայումս անհասանելի են կորոնավիրուսի, վնասվածքների և Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկություն մեկնելու պատճառով», – ասվում է «զինագործների» հայտարարության մեջ:

Պրեմիեր Լիգան հայտնել է, որ «Արսենալի» բողոքարկումը կքննարկվի վաղը։

«Թոթենհեմ»-«Արսենալ» խաղը նախատեսված է հունվարի 16-ին։