Պաշտոնական. «Այաքսը» հայտարարեց Դավիդ Ներեսի՝ «Շախտյոր» տեղափոխության մասին

Դոնեցկի «Շախտյորը» կատարել է իր առաջին ձմեռային տրանսֆերը՝ պայմանագիր կնքելով «Այաքսի» վինգեր Դավիդ Ներեսի հետ, հայտնում է ամստերդամյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ուկրաինական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 12 միլիոն եվրո, ինչպես նաև 4 միլիոն՝ բոնուսի տեսքով:

Գործարքի մանրամասները չեն բացահայտվել, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ներեսը «Շախտյորի» հետ  մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։

24-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ 22 խաղ է անցկացրել, խփել է 4 գոլ և կատարել 2 ասիստ: