Լուիշ Նանին մոտ է Իտալիա վերադառնալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին վինգեր Լուիշ Նանին մոտ է «Վենեցիայի» հետ պայմանագիր կնքելուն։

Ըստ Ջանլուկա Դի Մարցիոյի՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ժամանել է Իտալիա՝ բուժզննում անցնելու համար, որից հետո մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր կկնքի Ա Սերիան ներկայացնող ակումբի հետ։

Նշենք, որ Նանին արդեն Իտալիայում խաղալու փորձ ունի. վինգերը 2018/18 մրցաշրջանում հանդես է եկել «Լացիոյում»:

35-ամյա խաղացողը ներկայումս առանց ակումբի է՝ 2021 թվականի նոյեմբերին «Օրլանդո Սիթիից» հեռանալուց հետո։