«Միլանի» պաշտպանն անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից

Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո «Միլանի» շարք վերադարձած Ֆիկայո Տոմորին Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի «Ջենոայի» դեմ խաղում վնասվածքի պատճառով արդեն 24-րդ րոպեին լքեց խաղադաշտը։

24-ամյա խաղացողղը բժիշկների օգնության կարիքն է ունեցել ձախ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով։ Վնասվածքի բնույթն ու վերականգնման ժամկետները դեռևս անհայտ են։

Վնասվածքների, կորոնավիրուսի և Աֆրիկայի գավաթի խաղարկության պատճառով «ռոսոներիները» ճենովական ակումբի դեմ խաղում չկարողացան օգտագործել Իբրահիմովիչին, Կալաբիային, Կյերային, Ռոմանյոլիին, Կաստիլյեխոյին, Պելեգրիին և Կեսյեին:

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Միլանը» փետրվարի 9-ին կհանդիպի «Լացիո» – «Ուդինեզե» զույգի հաղթողի հետ։