Մարսելինո. ««Ատլետիկն» ի զորու է մրցակցել ցանկացած թիմի հետ»

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինոն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո  գովեստի խոսքեր է հնչեցրել իր ֆուտբոլիստների հասցեին։

«Ես հպարտ եմ, որ մարզում եմ այս թիմը։ Նրանք ի զորու են մրցակցել ցանկացած թիմի հետ։ Հենց սկզբից բավականին ամբողջական խաղ ցուցադրեցինք։ 

Առաջին խաղակեսում ամենաիրական հնարավորությունը մենք ունեինք, բայց Օբլակը…: Թեև մենք վերահսկում էինք խաղը»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» տիտղոսի համար կպայքարի Մադրիդի «Ռեալի» դեմ: Հանդիպումը կկայանա հունվարի 16-ին: