Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ

Հայաստանի ազգային հավաքական ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ: Խաղը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է մեր հավաքականի 3:2 հաշվով հաղթանակով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի ընտրանին:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի ազգային թիմի հետ: