Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» իր թիմակիցները վերաբերվում իրենց աշխատանքին:

36-ամյա խաղացողը մնում է մարզումներից հետո, որպեսզի աշխատի իր մարզավիճակի վրա և զարմացած է, որ «Յունայթեդի» մյուս խաղացողները նույնը չեն անում:

Զրույցներից մեկում պորտուգալացին դժգոհել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գրեթե միակ խաղացողն է, ով մարզումից առաջ և հետո մարզասրահ է գնում՝ լրացուցիչ աշխատելու համար, գրում է Daily Mail-ը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն, ով նախորդ ամռանը «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», անգլիական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։