Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Բարնլի» – «Լեսթեր» հանդիպումը չեղարկվել է։
Խաղը նշանակված էր շաբաթ օրը՝ հունվարի 15-ին։ Սակայն ԱՊԼ-ն հավանություն է տվել հանդիպման հետաձգմանը՝ «Բարնլիի» կազմում կորոնավիրուսի և վնասվածքների դեպքերի պատճառով։
Անգլիայի առաջնության կանոններում սահմանված է, որ ակումբը պետք է խաղա, եթե ունի 13 ֆուտբոլիստ և մեկ դարպասապահ: «Բարնլին» ներկայումս այդքան խաղացող չունի: