Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Պրժեգլադ Սպորտովի» կողմից ճանաչվել է Լեհաստանի 2021 թվականի լավագույն մարզիկ։
Լևանդովսկին իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է ստացել այս մրցանակը։ Նա նախկինում այս անվանակարգում հաղթել էր 2015 և 2020 թվականներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևանդովսկին 2021 թվականի վերջին «Ոսկե գնդակի» համար պայքարում դարձավ երկրորդը, իսկ մրցանակը բաժին հասավ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։