Ռալֆ Ռանգնիկն Էդինսոն Կավանիի ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին հունվարին չի հեռանա ակումբից։

34-ամյա ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան» և բրազիլական «Կորինտիանսը»:

«Մենք Կավանիի հետ գրեթե կես ժամ խոսեցինք, և նա ինձ ասաց, որ անպայման կմնա։

Հուսով եմ, որ նա կներդնի իր ողջ ուժը և օրինակ կծառայի երիտասարդ խաղացողների համար»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Կավանին Պրեմիեր Լիգայի 2021/22 մրցաշրջանի 8 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: