ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Լիգա 1-ի 20-րդ տուրում «Լիոնի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1):
«Առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեինք գնդակի վերահսկման հետ կապված: Դանդաղ խաղացինք և արագ գոլ բաց թողեցինք։ «Լիոնը» մեզ քիչ տարածություն թողեց: Բացի այդ, մենք ինքներս թույլ տվեցինք սխալներ, որոնք մրցակցին մեզ դիմակայելու հնարավորություն տվեցին։ Բարդ հանդիպում էր, բայց մենք կարող ենք գոհ լինել:
Դժվար է խոսել առաջընթացի մասին, հատկապես՝ Covid-ի հետ կապված ներկա պայմաններում, որն անկայուն է դարձնում իրավիճակը», – մեջբերում է Պոչետինո L’Equipe-ը։