Բենջամին Մենդին ազատ է արձակվել կալանքից

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին, որը մեղադրվում է բռնաբարության յոթ դեպքի մեջ, դատավարության ընթացքում ազատ է արձակվել կալանքից։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, այսօր 27-ամյա ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ է արձակվել։

Խաղացողը կալանքի տակ էր այս տարվա օգոստոսից։ 2022 թվականի հունվարին նշանակված դատավարությունը հետաձգվել է։