ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը վարակվել է COVID-19-ով

ՊՍԺ-ի վինգեր Անխել դի Մարիայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է RMC-ն։

Փարիզյան ակումբում կորոնավիրուսի բռնկում է, շատ խաղացողներ գտնվում են ինքնամեկուսացման մեջ, թեև Լիոնել Մեսսին արդեն բացասական թեստ է հանձնել և վերսկսել է մարզումները։

2021/22 մրցաշրջանում 33-ամյա Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։