«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հասկանում է թիմի ավագ Հարի Քեյնի վրդովմունքը գավաթների բացակայության պատճառով, բայց կարծում է, որ հարձակվողը պետք է ակումբի համար կենտրոնական դեր խաղա ապագայում:
Քեյնը պատրաստվում էր 2021 թվականի ամռանը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ, և 28-ամյա խաղացողը մնաց լոնդոնյան թիմում:
«Ես գիտեմ, թե ինչ իրավիճակ էր ամռանը, բայց երբ Հարին որոշեց մնալ «Թոթենհեմում», ես նրան տեսա որպես խաղացող, որը լիովին ներգրավված է մեր նախագծում…: Եթե մենք ուզում ենք գավաթներ նվաճել, ապա Հարին պետք է լինի ելակետը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում է Sky Sports-ը: