«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն այս տարի ակումբի նախագահից ամանորյա նվերներ չեն ստացել

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ակումբի ղեկավարությունից ամանորյա նվերներ չեն ստացել։

Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները միշտ նվերներ են ստացել Սուրբ Ծննդի և Ամանորի կապակցությամբ, երբ ակումբը ղեկավարում էր նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն։ Որպես կանոն, խաղացողները նվեր էին ստանում սարքավորումներ՝ օրինակ՝ iPhone-ների և iPad-ների վերջին մոդելները։

Անցյալ տարի, երբ պատրաստվում էին նոր նախագահի ընտրությանը, հարձակվող Անտուան ​​Գրիզմանն իր թիմակիցներին նվիրեց դրամապանակներ՝ ֆրանսիական շքեղ ապրանքանիշից։

Այս տարի ֆուտբոլիստները ակնկալում էին նվերներ ստանալ ակումբի նոր ղեկավարությունից՝ Ժոան Լապորտայի գլխավորությամբ, սակայն տնտեսական խնդիրների պատճառով, որում գտնվում է ակումբը, կատալոնացիները չկարողացան նվերներ հանձնել խաղացողներին։