ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն պատմել է, թե ինչպես երկու տարին մեկ Աշխարհի առաջնության անցկացումը կնպաստի եկամուտների ավելացմանը:
Կազմակերպության տվյալներով՝ երկու անկախ հետազոտություններ ՖԻՖԱ-ի 211 անդամների համար կանխատեսում են տնտեսական իրավիճակի բարելավում, եթե կանանց և տղամարդկանց Աշխարհի առաջնություններն անցկացվեն երկու տարին մեկ անգամ։ ՖԻՖԱ-ի գագաթնաժողովում ներկայացվել են Nielsen-ի և OpenEconomics-ից ստացված արդյունքները։
«Երկու տարին մեկ ԱԱ-ն անցկացնելն առաջին քառամյա ցիկլի ընթացքում ընդհանուր առմամբ կբերի 4,4 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ, ասում են անկախ փորձագետները: Այդ միջոցները կբաշխվեն ՖԻՖԱ-ի 211 անդամ ասոցիացիաների միջև։
Լրացուցիչ եկամուտը պոտենցիալ կբարձրացնի ՖԻՖԱ-ի յուրաքանչյուր անդամի ֆինանսավորումը 6 միլիոն դոլարից մինչև 25 միլիոն դոլար առաջին չորս տարվա ընթացքում:
Մեր նպատակն է օգնել նեղացնել ՖԻՖԱ-ի անդամների միջև եղած բացը և հնարավորինս շատ ասոցիացիաների տալ համաշխարհային ասպարեզում խաղալու ավելի իրատեսական հնարավորություն»,- ասել է Ինֆանտինոն: