Ռոբերտո Մանչինին ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆում խաղալու հետ կապված կատակել է

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կատակել է ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում խաղալու անհրաժեշտության մասին։

«Եվրոպայի առաջնության ժամանակ տղաները լավն էին, անմիջապես իրենց լավ դրսևորեցին։

Աշխարհի առաջնություն? Եվրոյում ամեն ինչ շատ պարզ էր, պետք էր տառապանք ավելացնել»,- ասել է Մանչինին:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի հանդիպումներում Իտալիայի հավաքականը կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, իսկ հաղթանակի դեպքում կխաղա Պորտուգալիա – Թուրքիա զույգի հաղթողի հետ: