Գարեթ Սաութգեյթ. «Իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը վիրուսի դեմ հավաքական պայքարն է»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կոչ է արել պատվաստել կորոնավիրուսի դեմ։

«Իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը վիրուսի դեմ հավաքական պայքարն է։ Բժշկական, տնտեսական պատճառներով, ցանկացած պատճառով։ Մենք բոլորս պատասխանատու ենք նման պահերին այլ մարդկանց, ինչպես նաև մեր մասին մտածելու համար:

Իրավիճակից այլ ելք չեմ տեսնում (բացի պատվաստումից)։ Ես հասկանում եմ, որ մարդիկ անհանգստացած են պատվաստանյութի փորձարկումից, թե ինչի դա կարող է հանգեցնել:

Բայց ես հավատում եմ, որ մենք հսկայական բժշկական փորձ ունենք: Եթե ​​լսում ես ճիշտ մասնագետների կարծիքը, դա պետք է հանգստացնի մարդկանց»,- ասել է մարզիչը: