Ստանիսլավ Չերչեսովի ապագայի հետ կապված նոր տեղեկություն է հրապարակվել

«Ֆերենցվարոշի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Մատե Չաբան հաստատել է, որ թիմը պետք է գլխավորի Ստանիսլավ Չերչեսովը։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, «Ֆերենցվարոշը» սեփական հարկի տակ հաղթեց «Հոնվեդին» (1:0): Հանդիպումից հետո Չաբային հարցրել են ապագա գլխավոր մարզչի անունը:

«Ցանկացած ոք, որը կարդում է թերթերը, արդեն գիտի, թե ով է լինելու», – պատասխանել է Չաբան:

– Խոսքը Ստանիսլավ Չերչեսովի մասի՞ն է:

– Կարծում եմ, որ այդպես է,- եզրափակել է Չաբան: