Պաուլո Դիբալան ասել է, թե ինչ է ցանկանում գալիք տարվա համար Ձմեռ պապիկից

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան պատասխանել է այն հարցին, թե ինչ է ցանկանում գալիք տարվա համար Ձմեռ պապիկից.

«Կարծում եմ, որ այս ցուցակը միշտ շատ երկար կլինի։ Շատ բաներ կան խնդրելու։

Ֆուտբոլային առումով, հուսով եմ, Ձմեռ պապը «Յուվենտուսին» կբերի Չեմպիոնների Լիգայի գավաթ, իսկ Արգենտինայի ընտրանուն՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության չեմպիոնություն: Երազանքները սահմաններ չունեն»,- ասել է Դիբալան: