Մադրիդի «Ռեալն» անընդունելի է համարում Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության կրկնումը

«Բենֆիկային» մրցակից բաժին հասած Մադրիդի «Ռեալը» ծայրահեղ դժգոհ է 1/8 եզրափակիչի վիճակահանությունը կրկնելու որոշումից:

Առաջին խաղարկությունն անվավեր է ճանաչվել ծրագրային սխալների պատճառով։

Մադրիդի «Ռեալն» անընդունելի է համարում վիճակահանությունն ամբողջությամբ կրկնելը։

Ակումբը կարծում է, որ դա կլինի նույնքան բացահայտ կեղծիք, որքան առաջին դեպքում թույլ տրված կոպիտ սխալները»,- ասել է La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը El Chiringuito de Jugones-ի եթերում:

Մադրիդի «Ռեալը» պնդում է, որ իրենց զույգը «Բենֆիկայի» հետ լավ է, քանի որ սխալներն ավելի ուշ են սկսվել:

Ակումբը վստահ է, որ կրկնակի վիճակահանությունը պետք է անցկացվի առանց այս զույգի մասնակցության»,- ասել է El Chiringuito de Jugones-ի լրագրող Խոսեպ Պեդրեոլը: