EUROPE LEAGUE. Չեմպիոնների Լիգայից Եվրոպա Լիգա ուղևորված 7 թիմի անուն հայտնի է

Որոշվել են գրեթե բոլոր թիմերը, որոնք Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի արդյունքներով զբաղեցրին երրորդ տեղը և տեղափոխվեցին Եվրոպա Լիգա։ Ութերորդ մասնակիցը հայտնի կդառնա «Ատալանտա» – «Վիլյառեալ» խաղից հետո։

Բերգամոյում կայանալիք հանդիպումը հետաձգվել է հինգշաբթի՝ ձյան տեղումների պատճառով։ Այս երկու թիմերից մեկը կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում՝ կախված հանդիպման արդյունքից, իսկ մյուսը՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում։

A խմբում գերմանական «ՌԲ Լայպցիգը» յոթ միավորով զբաղեցրեց երրորդ տեղը։ «Պորտուն» B խմբում երրորդ տեղը զբաղեցրեց (5 միավոր):

C խմբում Դորտմունդի «Բորուսիային» վաստակեց ինը միավոր՝ գրավելով երրորդ տեղը:

D խմբում Չեմպիոնների Լիգայում նորամուտը նշած Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը» դարձավ երրորդը։ Մոլդովական ակումբը վաստակեց յոթ միավոր և առաջին անգամ դուրս եկավ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ։

E խմբում «Բարսելոնան» զբաղեցրեց երրորդ տեղը։ Վաստակեց յոթ միավոր՝ մեկ միավորով զիջելով երկրորդ տեղում հանգրվանած «Բենֆիկային»:

G խմբում երրորդ թիմը «Սևիլիան» էր՝ վեց միավոր։ Հիշեցնենք, որ թիմը վեց անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա Լիգայում, ինչը ռեկորդ է։

H խմբում երրորդ տեղն է զբաղեցրել «Զենիթը»: Ռուսական ակումբը վաստակել է հինգ միավոր։

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին շվեյցարական Նիոն քաղաքում։