ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլն ավարտեց A խմբի 2-րդ տեղում և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Չնայած հաջորդ փուլ անցնելուն, փարիզցիները քաթարցիների կազմում վատագույն արդյունքը ցույց տվեցին Չեմպիոնների Լիգայի խմբում՝ «+5» գոլերի տարբերությամբ 6 խաղում վաստակելով 11 միավոր։
ՊՍԺ-ն նույնքան միավոր ուներ 2018/19 մրցաշրջանում։ Այդ ժամանակ 11 միավորով փարիզցիները «Լիվերպուլի», «Նապոլիի» և «Ցրվենա Զվեզդայի» հետ խմբում զբաղեցրին 1-ին տեղը, սակայն գոլերի տարբերությունն այդ մրցաշրջանում ավելի լավն էր՝ «+8»։