Ռուսաստանի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը Հունգարիայի հավաքականը գլխավորելու հավակնորդներից է, հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հունգարիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկո Ռոսսին կարող է մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2025 թվականը հեռանալ թիմից։
Հունգարացիները չկարողացան դուրս գալ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ՝ ընտրական փուլի I խմբում զբաղեցնելով 4-րդ տեղը և միավորներով զիջելով Անգլիային, Լեհաստանին ու Ալբանիային։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չերչեսովը կարող է գլխավորել բելգիական «Անտվերպեն» ակումբը։