«Մանչեսթեր Յունայթեդ» – «Յանգ Բոյզ» հանդիպման հետ կապված որոշում է կայացվել

Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Յանգ Բոյզ» հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդում» նախատեսվածի պես։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղը կարող է տեղափոխվել չեզոք դաշտ՝ պայմանավորված Շվեյցարիայի կանոններով՝ կապված կորոնավիրուսի օմիկրոնի շտամի հետ։

«Յանգ Բոյզը» հատուկ թույլտվություն է ստացել Բեռն կանտոնի իշխանություններից, որը թույլ կտա խաղացողներին մեկնել Մանչեսթեր և վերադառնալ Շվեյցարիա՝ առանց 10-օրյա կարանտին անցնելու։ Թույլտվությունը վերաբերում է նաև ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայի թիմերի հանդիպմանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յանգ Բոյզը» կխաղան դեկտեմբերի 8-ին: