Ռոբերտ Լևանդովսկին՝ տարվա լավագույն հարձակվող

«Բավարիայի» և Լեհաստանի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նոր մրցանակ է ստացել France Football ամսագրի կողմից։

33-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է աշխարհի լավագույն հարձակվող։ France Football-ը այս մրցանակը շնորհում է այն խաղացողին, ով օրացուցային տարում ամենաշատ գոլերը խփել է ակումբում և ազգային թիմում։

2021 թվականին Լևանդովսկին խփել է 64 գոլ։ Կրիշտիանու Ռոնալդուն ունի 42, Լիոնել Մեսսին՝ 41։

Անցած մրցաշրջանում լեհը գերազանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը Բունդեսլիգայում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով. Լևանդովսկին 29 խաղում 41 գոլ է խփել: