Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը անհամաձայնություն է հայտնել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքների հետ։
Լիոնել Մեսսին յոթերորդ անգամ է նվաճել մրցանակը։
«Նախ պետք է ասեմ, որ անհատական մրցանակներն ինձ այնքան էլ չեն հետաքրքրում, բայց քանի որ դրանք կան, թող լինեն:
Իմ կարծիքով, Մեսսին այս անգամ հաստատ չպետք է հաղթեր։ Ինձ համար Բենզեման լավագույնն է, եթե մենք գնահատում ենք խաղացողին տարվա վերջում։
Կասկած չկա, որ Մեսսին Ռոնալդուի կողքին տասնամյակի լավագույն խաղացողն է, բայց, իմ կարծիքով, Կրիշտիանուն գերազանցում է Լեոյին»,- ասել է Կրոսը իր փոդքաստում: