Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։
Կիսաեզրափակիչում Պորտուգալիան կխաղա Թուրքիայի ընտրանու հետ։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կհանդիպի Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա խաղի հաղթողի հետ։
«Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի հետ խաղի, այդ խաղում հաղթելու վրա։ Սա կարևոր խաղ է եզրափակիչ դուրս գալու և հաղթելու համար։ Վիճակահանությունն այն է, ինչ կա:
Կան մի քանի դրական կողմեր. օրինակ՝ տնային հանդիպում անցկացնելու իրավունքը, բայց դրա համար պետք է հաղթել Թուրքիային:
Կարևորն այն է, որ մենք կարող ենք հույս դնել երկրպագուների աջակցության վրա և խուսափել հոգնեցուցիչ ճանապարհորդություններից։ Այս ճամփորդությունները միշտ բարդ են:
Այժմ պետք է լավ պատրաստվել մարտին լավ մակարդակ ցույց տալու համար։ Թուրքիան շատ լավ խաղացողներ ունի։ Երբեմն նրանց թիմը լավ է աշխատում, երբեմն՝ ոչ։ Սա թիմ է, որը միշտ դժվարություններ է ստեղծում։
Բայց ես լիովին համոզված եմ, որ մենք լինելու ենք Աշխարհի առաջնությունում»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը: