ԱԱ-2022՝ եվրոպական գոտու փլեյ-օֆֆի զույգերը հայտնի են

Այսօր Ցյուրիխում կայացավ ԱԱ-2022-ի Եվրոպայի ընտրական փուլի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Կիսաեզրափակիչի զույգերը.

Շոտլանդիա – Ուկրաինա
Ուելս – Ավստրիա

Ռուսաստան – Լեհաստան
Շվեդիա – Չեխիա

Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա
Պորտուգալիա – Թուրքիա

Առաջին երկու զույգերի հաղթողները միմյանց կհանդիպեն եզրափակիչում, և այդպես 3-րդ և 4-րդ, ինչպես նաև 5-րդ և 6-րդ զույգերի հաղթողները:

Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Եվրոպայի վերջին երեք տեղը, որը թափուր է մնացել ընտրական խմբային փուլից հետո, կխաղարկվի փլեյ-օֆֆում։ Դրանց կմասնակցի 12 թիմ։

Կիսաեզրափակիչները կկայանան 2022 թվականի մարտի 24-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 29-ին։