Դիդյե Դեշամը խոսել է Կարիմ Բենզեմայի ստացած պատժի մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով հարձակվող Կարիմ Բենզեմայի պատժի մասին։

«Ես աջակցում եմ նրան: Նա դրան արժանի չէ։ Այս գործը պետք է ավելի վաղ փակվեր. Ավելի կարևոր գործեր կան, որոնք վերանայվում են 6 ամսվա ընթացքում։

Անձամբ ես միշտ աջակցել եմ նրան։ Գլխավոր մարզիչն իրավունք ունի զանգահարել ում ցանկանում է։ Բոլորը պետք է օրինակ տանք, և ես գիտեմ մի քանի խաղացողների, ովքեր դա չեն անում:

Այսօր Բենզեմային գնահատում են նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը»,- ասել է Դեշամը։