«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շահել է զրպարտության հայցն ընդդեմ HarperCollins-ի

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շահել է զրպարտության հայցն ընդդեմ HarperCollins-ի: Այս գրքի հեղինակը Քեթրին Բելթոնն է:

Գրքում նշվում էր, որ գործարարի կողմից «Չելսին» գնելու գործարքը կատարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թելադրանքով։

Լոնդոնի դատարանը որոշել է, որ մեղադրանքները զրպարտություն են:

«Գրքից հատվածների իմաստներն ընդհանուր իրավունքի տեսակետից զրպարտել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Ռուս միլիարդատեր Սերգեյ Պուգաչովը հայտնել է, որ Աբրամովիչը Պուտինի պատվերով գնել է «Չելսին»։ Դատավոր Վիվիեն Ռոուզը 2018 թվականի դատավարության ժամանակ նշել է, որ այդ հայտարարությունները «ծառայում են Պուգաչովի անձնական նպատակներին» և «անհնար է հավատալ»։