Վալերի Կարպինը որոշում է կայացրել Ռուսաստանի հավաքականում իր ապագայի վերաբերյալ

Վալերի Կարպինը որոշում է կայացրել շարունակել աշխատանքը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

РБК-ի տեղեկություններով՝ 52-ամյա մասնագետը նվազագույնը մինչև Աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային խաղերի ավարտը կկատարի գլխավոր մարզչի պարտականությունները:

Հիշեցնենք, որ Կարպինի գլխավորությամբ Ռուսատանի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը և Քաթարում կայանալիք եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար կպայքարի փլեյ-օֆֆում: