Հայտնի է՝ ով կարող է գլխավորել Ուրուգվայի ազգային հավաքականը

«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն կարող է գլխավորել Ուրուգվայի հավաքականը, հաղորդում է El Pais-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է 45-ամյա արգենտինացու թեկնածությունը, ում պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ավարտը։

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել է Օսկար Տաբարեսը, որը 2006 թվականից աշխատում էր ազգային հավաքականի հետ։