ՈւԵՖԱ-ն բավարարել է «Ատլետիկոյի» բողոքը հարձակվող Անտուան Գրիզմանի լրացուցիչ որակազրկման դեմ, որը խաղադաշտից հեռացվել էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում (2:3):
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի գլխին ոտքը բարձրացնելուց հետո հարվածելու համար ֆրանսիացին սկզբում պատժվեց մեկ խաղ բաց թողնելով՝ նույն «Լիվերպուլի» հետ 4-րդ տուրի հանդիպումը (0:2):
Ավելի ուշ Գրիզմանը լրացուցիչ որակազրկվեց մեկ խաղով՝ «Միլանի» դեմ Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում, որը կկայանա նոյեմբերի 24-ին։
Արդյունքում ՈՒԵՖԱ-ն չեղյալ հայտարարեց այս որակազրկումը` Գրիզմանի հարվածը համարելով ոչ միտումնավոր: