Էրիկ Աբիդալի կինը ամուսնալուծության հայց կներկայացնի

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալի կինը՝ Հայեթ Աբիդալը, ամուսնալուծության հայց կներկայացնի։

Փաստաբան Նիկոլաս Սելլուպիկան ասել է, որ Աբիդալը կնոջը խոստովանել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիրա Ամրաուիի հետ հարաբերությունների մասին:

Աղջիկը փաստաբանի միջոցով ասել է, որ ցանկանում է «մաքրել ասեկոսեներով արատավորված իր պատիվն ու համբավը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աբիդալի կինը կարող է վրեժխնդիր լինել ՊՍԺ-ի ֆուտբոլիստից Էրիկի հետ հարաբերությունների համար։