Բրազիլական հեռուստաալիքը ծաղրել է Լիոնել Մեսսիին (լուսանկար)

TNT Sports հեռուստաալիքը ծաղրել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին:

34-ամյա խաղացողին ծաղրել են ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում անարդյունավետ խաղի համար: ՊՍԺ-ի հարձակվողը 90 րոպե էր անցկացրել խաղադաշտում, սակայն աչքի չէր ընկել արդյունավետ գործողությամբ, իսկ հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտվել:

TNT Sports Brasil-ն Instagram-ի իր էջում Մեսսիի լուսանկարն է հրապարկել՝ «Որոնվում է» գրությամբ՝ անկնարկելով, որ «Ալբիսելեստեի» խաղացողը նկատել չէր սկզբունքային դիմակայությունում:

https://www.instagram.com/p/CWW-cqUrA-6/?utm_source=ig_embed&ig_rid=d4eefbec-fdd6-4f14-bca9-4bbb0ffe9710