Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ նա շարունակում է հետևել «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի խաղին:
«Արդյոք կարո՞ղ է Ձյուբան վերադառնալ Ռուսաստանի հավաքական: Տեսնենք: Ի՞նչ պետք է Ձյուբան հիմա անի: Նա պետք է լավ խաղա իր ակումբի կազմում:
Արտյոմին հավաքական կարող է վերադարձնել իր խաղը», – 52-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն: