Կայ Հավերցը հրապարակել է փոքրիկ հայ տղայի լուսանկարը, որն իր մարզաշապիկն է վերցրել (լուսանկար)

Երեկ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր Գերմանիայի թիմին: Մեր ընտրանին պարտվել էր 1:4 հաշվով:

Խաղի եզրափակիչ սուլիչից հետո փոքրիկ հայ տղան ներխուժել էր խաղադաշտ՝ մոտենալով առաջին գոլի հեղինակ Կայ Հարվերցին և խնդրելով վերջինիս մարզաշապիկը: Լոնդոնի «Չելսիի» հարձակվողը չի մերժել տղային, իսկ հետո նաև վերջինիս լուսանկարն է հրապարակել Instagram-ի story բաժնում: