Կարիմ Բենզեմա. «Ուրախ եմ, որ երկրորդ անգամ կխաղամ Աշխարհի առաջնությունում»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ղազախստանի ընտրանու նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակը (8:0) և ԱԱ-2022-ի եզրափակիչ մրցաշար դուրս գալը:

«Մենք գիտեինք, որ Ղազախստանն ավելի թույլ է մեզնից, այդ պատճառով պետք էր հաջողությամբ անցնել ընտրությունը։ Մենք հաճույք պատճառեցինք մեր երկրպագուներին և ցույց տվեցինք, որ կարելի է միաժամանակ հանգիստ և վճռական լինել։

Ուրախ եմ, որ կարիերայիս ընթացքում երկրորդ անգամ հայտնվեցի Աշխարհի առաջնությունում», – Բենզեմայի խոսքն է մեջբերում L ‘ Equipe-ը։