Լիոնել Սկալոնին խոսել է Ուրուգվայի դեմ Մեսսիի հնարավոր մասնակցության մասին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ուրուգվայի հետ հանդիպումից առաջ խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին:

«Արգենտինան տարբեր տարբերակներ ունի։ Մենք կարծում ենք, որ Լեոյի մոտ ամեն ինչ կարգին է: Անհանգստանալու առիթ չկա, մենք շատ խաղացողներ ունենք ։

Մեսսին տարբեր կերպ է մարզվել հավաքական վերադառնալուց հետո։ Նախօրեին նա մի փոքր ավելացրել է ծանրաբեռնվածությունը և ընդհանուր առմամբ պատրաստ է խաղալ։ Սակայն մենք դեռ վերջնական որոշում կկայացնենք», -Սկալոնիի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։