ՈՒԵՖԱ-ն մերժել է «Գալաթասարայի» բողոքարկումը Եվրոպա Լիգայի «Մարսելի» դեմ խաղում երկրպագուների պահվածքի համար ստացած պատժի վերաբերյալ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Պատժամիջոցները մնացին ուժի մեջ։
ՈՒԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ թուրքական ակումբին արգելված է վաճառել եվրոպական մրցաշարերում առաջիկա երկու արտագնա խաղերի տոմսեր։ Խաղադաշտ օտար առարկաներ նետող երկրպագուների համար թուրքական ակումբը կվճարի 50 հազար եվրո տուգանք։ Բացի այդ, ակումբը պարտավոր է փոխհատուցել ֆրանսիական թիմի վնասը ութ հազար եվրոյի չափով։ Թուրքական ակումբն այս մասին առաջիկա 30 օրվա ընթացքում պետք է կապ հաստատի «Մարսելի» հետ։
Այսպիսով, «Գալաթասարայի» երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել Եվրոպա Լիգայի շրջանակում Հռոմում կայանալիք «Լացիոյի» դեմ թիմի հանդիպմանը, ինչպես նաև Եվրագավաթի հաջորդ արտագնա խաղին։