Նոել Լե Գրեն խոսել է Կարիմ Բենզեմայի՝ հավաքականից երկրորդ անգամ հնարավոր հեռացման մասին

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով դատարանի որոշումը չի ազդի ազգային հավաքականում հարձակվող Կարիմ Բենզեմայի ապագայի վրա։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն։ Նրա խոսքով՝ 33-ամյա հարձակվողն, այնուամենայնիվ, չի հեռացվի ազգային հավաքականից։

Այս գործով որոշումը կկայացվի նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ հետաքննությունը Բենզեմային կասկածում է, որ 2015 թվականին նա հանդես է եկել որպես միջնորդ՝ դրդելով Վալբուենային վճարել շանտաժիստներին, որպեսզի նրանք Մաթյոյի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ չհրապարակեն։

Շանտաժի հետ կապված իրավիճակի պատճառով երկու ֆուտբոլիստներն էլ Եվրո 2016-ին չեն ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։ Բենզեման դրանից հետո հավաքական չհրավիրվեց մինչև 2021 թվականը, նա բաց թողեց Աշխարհի 2018 թվականի հաղթական առաջնությունը։