ԱԱ-2022. Իտալիայի ազգային հավաքականը լուրջ կորուստներ ունի

Պաշտպան Ջորջիո Կյելինին և հարձակվող Չիրո Իմոբիլեն չեն խաղա Իտալիայի հավաքականի կազմում նոյեմբերին կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներում:

37-ամյա Կյելինին ներդիր մկանի վնասվածք ունի, 31-ամյա Իմոբիլեն թիմից հեռացել է ազդրի վնասվածքի պատճառով:

«Լացիոյի» հարձակվողի փոխարեն ազգային թիմ է համալրվել «Սասուոլոյի» 22-ամյա հարձակվող Ջանլուկա Սկամական։

Նոյեմբերի 12-ին Իտալիան կհյուրընկալի Շվեյցարիային, իսկ նոյեմբերի 15-ին կհանդիպի Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ: