«Միլանը» չի կարողանում հաղթել Չեմպիոնների Լիգայի 7-րդ անընդմեջ խաղում

«Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում տանը ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ (1:1):

Ստեֆանո Պիոլիի թիմը ոչ մի հաղթանակ չի տարել մրցաշարի ընթացիկ խաղարկությունում: Ավելի վաղ «ռոսոներիները» պարտվել էին «Լիվերպուլին» (2:3), «Ատլետիկոյին» (1:2) և «Պորտուին» (0:1):

Ընդհանուր առմամբ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Միլանի» առանց հաղթանակների շարքը հասնում է 7 հանդիպման: 2013/14 մրցաշրջանում իտալական ակումբը ոչ-ոքի էր խաղացել «Այաքսի» հետ և երկու անգամ պարտվել «Ատլետիկոյին» (0:1, 1:4):