Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի պատմության 4-րդ ֆուտբոլիստն է նման ցուցանիշով

«Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ մրցափուլում տանը 2:1 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ:

Մադրիդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Կարիմ Բենզեման: Դրանք ֆրանսիացու 74-րդ և 75-րդ գոլերն էին մրցաշարում: Բենզեման 4-րդ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է 75 անգամ աչքի ընկնել Չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների Լիգայում:

33-ամյա խաղացողից ավելի շատ մրցաշարում գոլ են խփել միայն Կրիշտիանու Ռոնալդուն (139 գոլ), Լիոնել Մեսսին (123) ու Ռոբերտ Լևանդովսկին (81):