«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Լիդսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Շատ լավ մրցելույթ էր՝ ընդդեմ մի թիմի, որի մարզիչը յուրաքանչյուր գործողությունում հավատարիմ է իր գաղափարին: Մենք հասկացանք, թե ինչպես պետք է ընթանա խաղը և թե ինչ է մեզ պետք անել:
Նրանք մեզ համար մի քանի խնդիրներ ստեղծեցին, ինչպես և միշտ, բայց մենք շատ հարվածներ հասցրինք դարպասին ու շատ պահեր ստեղծեցինք: Մենք ավելի լավ և ուժեղ խաղացինք», – իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն: