Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացավ ղազախական «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի «Օրդաբասի» դեմ խաղից հետո Մինասյանը հրաժարական է տվել: Ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին՝ կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: